«Իշխանությունը 2020-ի օգոստոսի 26-ին թաղեց արբանյակի ծրագիրը՝ պատճառ դառնալով մոտ 5000 հայ զինվորի մահվան». Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «ՀՀ 2020 թվականի հենց օգոստոսի 26-ին ինձ համար վերջնական պարզ դարձավ, որ մենք պատերազմում պետք է պարտվենք։
2020 թվականի հենց օգոստոսի 26-ին ԲՏԱ այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանը վերջնական և պաշտոնապես հայտարարեց, որ մեզ արբանյակ պետք չի՝ չնայած իմ բազմաթիվ պնդումներին ու փաստերին, որ պետք է ավարտին հասցնել 2012-ից սկսած գործը և արբանյակը գնել կամ վարձակալել։
Արբանյակը մեզ հնարավորություն կտար արդյունավետ պայքար մղել թշնամու տեղաշարժի վերահսկման, դիրքերի տեղակայման, ամենակարևորը՝ «Բայրաքթար» ԱԹՍ-ների թռիչքների դեմ պայքարում։
2021-ի հունվարի 26-ին Իլհամ Ալիևը չթաքցրեց, որ իրենց արբանյակը հսկա դեր խաղաց պատերազմում՝ տեղորոշելով հայկական կողմի յուրաքանչյուր քայլ։
Իսկ մեր իշխանությունը 2020-ի հենց այս օրը՝ օգոստոսի 26-ին թաղեց արբանյակի ծրագիրը՝ պատճառ դառնալով մոտ 5000 հայ զինվորի մահվան»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Պահանջը կատարվել է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է. Դանիելյան
Քչերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:«Լավ, հիմա արդեն...
Կապանի համայնքապետը հայտարարություն է տարածել
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․«Հարգելի’ կապանցիներՏեղեկացնում եմ,որ ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...