Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում «թյուրքական» համատեղ բանակի ստեղծման շուրջ

Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում «թյուրքական» համատեղ բանակի ստեղծման շուրջ։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով թուրքական խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպի հայտարարությանը:

 

Շենթոպը հայտնել է համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

«Մեր գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են տեղի ունեցել», - ասել է նա։

 

Շենթոպը նաև մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ՝ նշելով, որ դա անվտանգության սպառնալիք է տարածաշրջանի համար և կարող է հանգեցնել նոր պատերազմի: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին։