Հասարակություն
Հայտնաբերվել և տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։
Նմանատիպ հոդվածներ
100 հազար դրամ տուգանք կսահմանվի` սահմանին տեսալուսանկարահանում անելու համար
Ռուսաստանը դեռ չի կարողանում հաղթահարել կորոնավիրուսը. Պեսկովը մանրամասնում է` ինչու
ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարը վերահաստատելու պայմանավորվածություն. ՊՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՊՆ-ն ներկայացնում է, թե ինչ տիպի ԱԹՍ է խոցել հայկական ՀՕՊ-ը
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0