
Գեղամասարի ղեկավարը ԱԱԾ էր գնացել, իսկ տեղակալը նույնիսկ տեղյակ չէր․ ԶԼՄ

Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկություններ չունի համայնքի ղեկավարի՝ ԱԱԾ-ում գտնվելու մասին։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ Հակոբ Ավետյանն այս պահին գտնվում է Ազգային Անվտանգության ծառայությունում։
«Մենք էդ մասին ընդհանրապես տեղյակ չենք, որ ինքը ԱԱԾ-ում է, տենց բան չկա։ Ավետյանն առավոտը համայնքում է եղել, դուրս է եկել գործերով՝ համայնքում շրջայցի ու հետը չենք կապվել՝ իմանալու որտեղ է»,- ասաց Մարգարյանը։
«Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար փորձել է կապ հաստատել ԱԱԾ, սակայն զանգերն անպատասխան են մնացել։
Մարգարյանը հավելել է, որ համայնքում իրավիճակը նորմալ է, այս պահին գտնվում են Կութ բնակավայրում։
«Ամեն ինչը նորմալ է, խախանդ է, ոչ մի արտառոց դեպք չկա։ Կրակոցներ չեն լսվել այստեղ, Սոթք բնակավայրում է եղել, գուցե սարերին է եղել կրակոցներ, մեզ մոտ չի լսվել։ Մենք չենք կարողանում առաջնագիծ բարձրանալ, դրա կարիքն էլ այս պահին չկա, բայց խախանդ է։ Ժողովրդից շատերը տեղյակ էլ չեն ինչ է կատարվել»։ Ադրբեջանական կողմի շարժին, որոնք գտնվում են Կութի բարձունքներում չեն հետևում մառախուղի պատճառով։
Այս ամենից հետո Aysor.am-իհետ զրույցում Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը ասել է, որ դուրս է եկել ԱԱԾ-ից և իրեն հրավիրել էին ԱԱԾ մի քանի հարց տալու:
Թե ինչ հարցերի մասին է խոսքը, գյուղապետը հրաժարվել է պատասխանել:
«Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա», - ասել է Ավետյանը:
Հարցին՝ նորմա՞լ է, որ այս լարված իրավիճակում ձեզ ԱԱԾ են տարել, Սոթքի գյուղպետը արձագանքեց.
«Դե, ամեն մեկը թող իր մեկնաբանությունը տա»: