Դավիթ Բաբայանը` Շուշիից արձակված կրակոցների մասին

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը լրատվականներից մեկի հետ զրույցում ասել է,  որ երեկ Շուշիից կրակոցներն առավել ինտենսիվ են եղել, իսկ Արցախի իշխանությունները այդ մասին լռում են:

 

«Մենք Ստեփանակերտում լսում ենք այդ կրակոցները։ Նոյեմբերի 9-ից սկսած այդպիսի օր չկա, որ թուրքերը չկրակեն։ Իրենք և օդ են կրակում, և հատուկ թիրախավորված են, ցանկացած բան անում են, ուղղակի մի օր մի քիչ շատ, մի օր մի քիչ քիչ։ Երեկ ավելի շատ է եղել, որովհետև մենք մեր տներում նստած այդ կրակոցները պարզ լսում էինք»:

 

Auroranews-ը փորձեց կապ հաստատել Արցախի ՊԲ-ի հետ, բայց զանգերն անպատասխան մնացին: Մեզ հաջողվեց կապ հաստատել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Նա նշեց, որ ի պաշտոնէ չի կարող մեկնաբանել, բայց գտնում է, որ պատասխանատու գերատեսչությունները պետք է անդրադառնան հարցին: 

 

Հարցին, թե որպես քաղաքացի ինչպես կմեկնաբանի կրակոցները, նշեց, որ սա ադրբեջանական զինուժի որդեգրած քաղաքականությունն է, որից իրենք չեն հրաժարվի: Ադրբեջանը խնդիր ունի հայաթափել Արցախը, ամեն արձակված փամփ ուշտով իրենք նպատակ ունեն վախ սերմանել և անպաշտպանության զգացում ստարածել բնակչության շրջանում: Ամեն փամփուշտը 400-ից 500 դրամ է, նրանք ոչինչ չեն ծախսում, բայց վախ տարածելով արցախը հայաթափելու խնդիր  են փորձում  լուծել: