Հասարակություն
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա. РИА Новости
Մեծ Բրիտանիայում երկրի հանրային առողջապահական գործակալության բժիշկները բրիտանացիների մոտ կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ նոր մուտացիան անվանվում է «B.1.621», որով վարակման դեպքերի թիվը ամբողջ երկրում հասել է 16-ի: Ըստ փորձագետների՝ Դրանց մեծ մասը կապված է արտերկիր ուղևորությունների հետ:
Գործակալության բժիշկներն այժմ լաբորատոր հետազոտություններ են կատարում ավելի լավ հասկանալու համար նոր մուտացիայի ազդեցությունը վիրուսի վարքի վրա: Միևնույն ժամանակ նշվում է, որ բժիշկները դեռ հաստատ չգիտեն, թե արդյոք նոր մուտացիան նվազեցնում է պատվաստանյութերի արդյունավետությունը, թե ոչ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի պատկերով պահպանակներ արտադրող վրացական ընկերությունը ՄԻԵԴ-ում շահել է ոչ բարոյական գովազդի մասին գործը
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան. «Առավոտ»
Հայաստանի առանձին շրջաններում կարկուտ կտեղա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Լույս չի լինի Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0