Վարդազարյանի գործով վերաքննիչ բողոքը ցանկանում են «ձեռքով» մակագրել յուրային դատավորի

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են ուղղորդել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով բողոքի քննությունը։

 

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը ցանկանում են մակագրել «յուրային» դատավորի։

 

Խնդիրն այն է, որ դատարաններում գործերի, բողոքների մակագրումը իրականացվում է համակարգչով, մարդկային միջամտությունը բացառված է։

Բայց, լրատվականին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանում «սերվերը» առգրավված է մեկ այլ քրեական գործի շրջանակներում, ինչի հիմքով էլ ցանկանում են «ձեռքով» մակագրել Վարդազարյանի գործով բողոքը։

 

Փորձեցինք մեզ հասած տեղեկությունները ճշտել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանից, սակայն նա դատական նիստի էր։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել էր վերացնել Վարդազարյանի, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները: Դատախազությունը հայտարարել է, որ դիմելու է Վերաքննիչ դատարան։ Իսկ ԲԴԽ-ն հրաժարվել էր քննարկել այս հարցը՝ համարելով, որ դեռ պետք է սպասեն բողոքարկման ավարտին։