Հասարակություն
Ծեծկռտուք՝ ՊՎԾ-ում. Տիգրան Ուլիխանյանը չի մեկնաբանում.168
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի և այլ աշխատակցի միջև։ Այս մասին հայտնում է 168.am-ը:
Աշխատասենյակում Ռաֆայել Զաքարյանը և նրա օգնականը ծեծի են ենթարկել աշխատակիցներից մեկին:
Բանը հասել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանին, վերջինս էլ միջամտել ու հարթել է շենքում բռնկված միջադեպը։
Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել հենց ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։
Վերջինս լրատվամիջողի հարցին ի պատասխան՝ նշեց. «Ես որևէ միջադեպի վերաբերյալ հարցազրույցներ չեմ տալիս. որևէ բան չեմ մեկնաբանի»։
Նկատենք, որ ըստ կայքի տեղեկությունների՝ այս միջադեպը միակը չէ, հաճախ են նման սուր բախումներ տեղի ունենում:
Նմանատիպ հոդվածներ
18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
ՀՐԱՏԱՊ. Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ. ՊՆ
Ադրբեջանական ԶՈՒ-երը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0