Պատրաստվում ենք ընտրությունների․ հրապարակվել է ՏԻՄ ընտրությունների անցկացման օրը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում այսօր որոշում կայացրեց փոխել այս տարի կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրերը:

 

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Իհարկե, այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կկայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնք փոխել են մի քանի հանգամանք, ըստ որի ԿԸՀ-ին առաջարկվում է վերանայելու սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը»,- ԿԸՀ նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Քաղաքականություն

Պատահարներ