Հասարակություն

Նախիջևանը մեր «զալոժնիկն է», Սյունիքը՝ Ադրբեջանի․ մենք ատրճանակ չպահեցինք «զալոժնիկի» վրա՝ թշնամու զորքին կանգնեցնելու համար․ Վարդանով

Նախիջևանը մեր «զալոժնիկն է», Սյունիքը՝ Ադրբեջանի․ մենք ատրճանակ չպահեցինք «զալոժնիկի» վրա՝ թշնամու զորքին կանգնեցնելու համար․ Վարդանով

Նախիջևանը մեր «զալոժնիկն է», - «Փաստինֆո»-ի եթերում նման տեսակետ է հայտնել «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը՝ նշելով, որ հայկական կողմը, Նախիջևանի շրջանում ճնշումներ գործադրելով Ադրբեջանի վրա, պետք է փորձի սաստել Ադրբեջանի նկրտումները և կանխի Ադրբեջանի հրահրած սահմանային միջադեպերը։

 

«Ճիշտ է, Սյունիքն էլ այսօր փոխադարձաբար «զալոժնիկի» կարգավիճակում է հայտնվել Ադրբեջանի ձեռքում: Բայց Նախիջևանն էլ է մեզ մոտ «զալոժնիկ», Քարվաճառում և Բերձորում հայտնված թուրքական ստորաբաժանումներն էլ, եւ եթե մենք համապատասխան ռեսուրսներ ծախսենք բնակչության միլիտարիզացիայի, բանակի պատրաստման վրա, կկարողանանք հասնել այն վիճակին, որ ունակ լինենք խնդիր լուծել և՛ Նախիջանի ճակատում, և ՛ Բերձորի, և՛ Քարվաճառի»,- նշել է Վարդանովն ու արձանագրել.

«Մենք ցանկություն չունեցանք այդ «զալոժնիկի» վրա ատրճանակ պահել և ասել՝ հենց հիմա կանգնեցրու զորքերդ, թե չէ՝ կկրակեմ»:

 

Նրա դիտարկմամբ՝ հայկական կողմը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակ չունի, մշտապես հանդես է գալիս խաղաղասիրական դիրքերից.,

«Մենք պացիֆիստ ենք , բայց այդ պացիֆիզմն էլ պետք է ատամներով լինի, հատկապես այս միջավայրում: Երբ դու 99%-ով շրջապատված ես կա՛մ թուրք բնակչությամբ, կա՛մ թուրքական պետությունով, ապա միակ ձևն է՝ լինել ոզնու պես փշոտ»,-ասաց Վարդանովը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250