Հասարակություն

Մեծ Բրիտանիայի չղջիկների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Մեծ Բրիտանիայի չղջիկների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Մինչ այդ անհայտ սարբեկովիրուս կամ RhGB01 է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի Սոմերսեփ, Մոնմուտշիր եւ Ուելս շրջաններում ապրող չղջիկների մոտ։ Այս մասին հայտնում է Scientific Reports-ը։ Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները, ըստ հաղորդման հավաքել են տասնյակ չղջիկների կղանքները, ապա իրականացրել գենոմային հետազոտություն եւ 53 փորձանմուշից մեկի մեջ հայտնաբերվել են այդ վիրուսը, որը դասվում է կորոնավիրուսների շարքին։

 

RhGB01-ը պարւոնակում է SARS-CoV եւ SARS-CoV-2-ի կոդային տասը գեն եւ ORF8-ի տասնմեկ կոդային գեն, ներառյալ՝ սպիտակուց։ Այն դասվում է նույն ենթախմբի մեջ, ինչ ենթախմբում, որ գտնվում է կորոնավիրուսն ու նոր տիպի կորոնավիրուսը։ Ենթադրելի է, որ այն մարդկանց փոխանցելի է եւ չղջիկները կարող են եւ նոր տիպի կորոնավիրուսով վարակվել եւ այս նոր հայտնաբերված վիրուսով։ Հետազոտությունները կորոնավիրուսի այս ենթատեսակի հետ կապված, շարունակվում են։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250