Մասիսի Թիվ 6 հիմնական դպրոցում հաստաբուն ծառը արմատից պոկվել է ու կախվել լարերից՝ վտանգ առաջացնելով բնակիչների համար

Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Կեսգիշերն անց  ուժեղ քամու հետևանքով Մասիս քաղաքի «Մասիսի կայարան» թաղամասում  գտնվող Թիվ 6 հիմնական  դպրոցի բակում հսկայական ծառը արմատից պոկվել և  թեքվել է դպրոցի տանիքի և անկյունային հատվածի վրա:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ տուժածներ չկան, սակայն ամեն պահի՝ թե՛ նշված ծառը, և թե՛ հարակից մի քանի ծառեր կարող են վտանգ առաջացնել բնակիչների համար: Ծառը չի տապալվել միայն շնորհիվ  էլեկտրական լարերի ու տան տանիքի, որոնց վրա հենվել է: Բնակիչները առավոտ շուտ կատարվածի մասին տեղեկացրել են Մասիսի քաղաքապետարանի համապատասխան բաժին: Քիչ առաջ իրավիճակի մասին տեղեկացել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ում հանձնարարականով արդեն քաղաքապետարանի կանաչապատման բաժնից հատուկ տեխնիկաներով ժամանում են, որպեսզի ծառը մասնատեն ու հեռացնեն դպրոցի բակից: 

Քաղաքականություն

Պատահարներ