Կարճատև անձրևներ, ամպրոպ ու քամու ուժգնացում․ եղանակը Հայաստանում

Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 

 Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հուլիսի 23-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:

Հուլիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին հայտնում են հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 23-ին, 24-ին և 27-ին՝ հիմնականում կեսօրից հետո, սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-ի և 26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

ՀՀ տարածքում՝

 

Երևանում՝