
ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանում՝ Սյունիքի համայնքապետերի հարցով․ 168․am

168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանում: Վերջիններս ցանկանում են առգրավել քրեական գործերը դատավորներին մակագրող համակարգիչը:
Համակարգում վստահ են, որ նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է: Այդ կերպ վերջերս Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված Տիգրան Սահակյանն այդ բողոքները կարող է մակագրել ցանկալի վերահսկելի դատավորների:
ԱԱԾ-ի հետ չի հաջողվել կապ հաստատել, իսկ ԲԴԽ-ից չեն մեկնաբանել տեղեկությունը՝ հորդորելով բոլոր հարցերն ուղղել ԱԱԾ-ին:
Հավելենք սակայն, որ 168-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն երեկ նույնպես գտնվել է Վերաքննիչ քրեական դատարանում ու ինչ-որ գործողություններ կատարել: