Ողբերգական դեպք Արարատի մարզում. 23-ամյա տղայի դի է հայտնաբերվել

Արարատի մարզում, հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի Շիրազի 36 հասցեում գործող «Եվրոբլոկի» արտադրամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ  նույն օրը՝ ժամը  09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ»  արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է: 

Կայքի տեղեկություններով՝ նշված արտադրամասը պատկանում  է Արարատ գյուղի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Պողոսյանին, ով նաև  «Խաչիկ Պողոսյան»  ՍՊԸ-ի տնօրենն է:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Քաղաքականություն