Հասարակություն
Կրկնում ենք՝ ուժերը հետ քաշելու և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու մեր կոչը․ ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ սահմանի լարվածության մասին
Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը թվիթերյան իր հաշվում գրել է, որ Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։
Արդեն մի քանի օր է` Երասխի սահմանագոտում կրակոցներ են հնչում: Հայաստանի ու Նախիջեւանի սահմանի տվյալ հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինուժը նաև ականանետներ է կիրառել:
«Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերը հետ քաշելու և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու մեր կոչը։ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին», - նշել է Կլաարը։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամու զինված ուժերը առաջխաղացում են ունեցե՞լ․ մեկնաբանում է ՊՆ-ն
ՑԱՆԿ․ Ովքե՞ր են հրաժարվել մանդատներից. Քոչարյանն ինքնաբացարկ է ներկայացրել-
Ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային․ Պն-ն նոր մանրամասներ է հայտնում վիրավորների մասին
100 հազար դրամ տուգանք կսահմանվի` սահմանին տեսալուսանկարահանում անելու համար
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0