Հասարակություն
Հրդեհ Բաքվում․ բարձրահարկ շենք է այրվում
Բաքվի Նարիմանովի շրջանում բարձրահարկ շենք է այրվում, որտեղ առևտրի կենտրոն կա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին:
«Հրդեհի վերաբերյալ տեղեկությունը ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր են մեկնել համապատասխան փրկարար ուժերը։ Նախնական տեղեկություններով՝ էլեկտրական մալուխներ են այրվում: Կրակի մարման միջոցառումներ են ընթանում»,- ՌԻԱ Նովոստիին են հայտնել ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Ականատեսների խոսքով՝ շենքում, որտեղ հրդեհ է բռնկվել, գտնվում է նաև «Life Center» առևտրի կենտրոնը։
Հրդեհի մարմանը մասնակցող հրշեջները դժվարությունների են բախվել, քանի որ բնակելի շենքի բակի մոտ և հենց բակում սխալ կայանված ավտոմեքենաներ են եղել:
Նմանատիպ հոդվածներ
Թշնամու զինված ուժերը առաջխաղացում են ունեցե՞լ․ մեկնաբանում է ՊՆ-ն
ՑԱՆԿ․ Ովքե՞ր են հրաժարվել մանդատներից. Քոչարյանն ինքնաբացարկ է ներկայացրել-
Ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային․ Պն-ն նոր մանրամասներ է հայտնում վիրավորների մասին
100 հազար դրամ տուգանք կսահմանվի` սահմանին տեսալուսանկարահանում անելու համար
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0