Հասարակություն

Մենք հիմա կարող ենք հզոր դիվանագիտական հակազդեցությամբ նեղը գցել Բաքվի բռնապետին. Հովհաննիսյան

Մենք հիմա կարող ենք հզոր դիվանագիտական հակազդեցությամբ նեղը գցել Բաքվի բռնապետին. Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևը, տարված հաղթանակի բերկրանքով, սկսել է խճճվել իր ելույթներում և հայտարարություններում։ Քանի որ Բաքվի բռնապետ հայտարարել էր, որ Վարդենիսը, Սևանը, Սյունիքը , Եղեգնաձորն ու Երևանը իրենց պատմական հայրենիքն է, կամ , այսպես ասած, արևմտյան ադրբեջանը, և իրենք անպայման միավորելու են այդ տարածքները, հայտնվել է մի այնպիսի իրավիճակում , որ ագրեսորի կարգավիճակ կարող է ձեռք բերել։

Դրա համար կատարում է մեկ այլ հայտարարություն, որով փորձում է դուրս գալ նախորդ հայտարարության տակից։ Ասում է, որ ինքը նկատի է ունեցել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ըստ որի , փախստականները կարող են վերադառնալ իրենց բնակավայրեր։

Հենց այստեղ Բաքվի բռնապետին կարող ենք հիշացնել Շահումյանի, Գետաշենի, Արծվաշենի, Գանձակի, Սումգայիթի, վերջապես Բաքվի Հայ փախստականների և նրանց վերադարձի, անվտանգության երաշխիքի մասին՝ մատնացույց անելով հենց այն փաստաթուղթը, որը մատնացույց է անում Բաքվի բռնապետը, որպես իր հայտարարության սրբագրում։ Մենք հիմա կարող ենք հզոր դիվանագիտական հակազդեցությամբ նեղը գցել Բաքվի բռնապետին, հենց իր հայատարարություններով․․․»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250