
Կոտայքում Mercedes-ն և Opel-ը բախվել են․ կա 10 վիրավոր

Հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն և Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարար ջոկատի փրկարարները: Opel-ի վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, տեղափոխվում են ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք: