Հասարակություն

Եվս մեկ տուժող՝ Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների վիճաբանության միջադեպով․ «Առավոտ»

Եվս մեկ տուժող՝ Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների վիճաբանության միջադեպով․ «Առավոտ»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի (լուսանկարում) և ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջև օրեր առաջ ՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպի գործով ևս մեկ տուժող կա։ Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի և Կարեն Պողոսյանի միջև ծագած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, այնուհետև հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։

 

«Դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կարեն Պողոսյանի ընկերը՝ 34-ամյա Հարութ Վարդանյանն ու ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ Տիգրան Խաչատրյանի քեռին՝ 54-ամյա Մելիք Բարսեղյանը։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, հուլիսի 18-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկահոդի առաջային մակերեսի կեղեւապատած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 39-ամյա Գագիկ Բաբայանը։ Պարզվել է, որ Գագիկ Բաբայանը վնասվածքը ստացել է հուլիսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա եւ Գ. Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Կարեն Պողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ։ 

 

Կարեն Պողոսյանի կողմից միջադեպին ներկա է գտնվել Գագիկ Բաբայանը։ Այդ ընթացքում Տիգրան Խաչատրյանը ձեռքին եղած ատրճանակով կրակել է վերջինիս ձախ ոտքի ծնկահոդի շրջանին՝ պատճառելով նշված վնասվածքը: Բաբայանը նշված վայրից անմիջապես գնացել է տուն և չի դիմել հիվանդանոց՝ պատճառաբանելով, որ թեթև վնասվածք է, կանցնի: 

 

Նշենք նաեւ, որ միջադեպի հանգամանքներով, հուլիսի 14-ին հարուցվել է գործ՝ «Քրեական օրենսգրքի» 34-104 հոդվածի (սպանության փորձ ), 258 հոդվածի 4-րդ մասի(խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,) , 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝) հատկանիշներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250