
Տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները պետք է զուգահեռաբար բացվեն․ Ալիևի նոր հայտարարությունը

Ալիևը հայտարարել է, որ Արցախում հաղորդակցության բացումը, որն ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ, պետք է զուգահեռաբար ընթանա: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների բացումը պետք է զուգահեռաբար իրականացվեն։ Դա հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանի համար դա լրացուցիչ ճանապարհ կտա դեպի Նախիջևան»,–ասել է Ալիևը։
Նրա խոսքով` տարածաշրջանի չորս երկրները՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այդ մոտեցմանը, և հիմա պետք է Հայաստանի դրական պատասխանը։ Ալիևն ասել է նաև, որ միայն դրանից հետո տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն արդեն իրականություն կդառնա։