
Չօգտագործեք նման բառեր, հաջորդ անգամ կստանաք շատ կոշտ պատասխան․ Առուշանյանի պաշտպանն ի պատասխան ՀՔԾ–ի փաստաթուղթ հրապարակեց

Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել է ՀՔԾ–ի` իր գրառման պատասխանին։
«ՀՔԾ մամուլի քարտուղարը այս հայտարարությունը տարածելիս հանդես է գալիս, որպես քրեական գործ հարուցելու զեկուցագիր կազմող քրեադատավարական սուբյեկտ, թե զուտ հանրությանը տեղեկատվություն փոխանցող: Հենց այս տեղեկությունը պարզաբանվի սպառիչ արձագանք կտանք: Միաժամանակ հրապարակում եմ քննչական խմբի այն որոշումը որն ինձ եւ դատարանին է տրամադրվել ու հորդորում եմ ունենալ կամք սխալները ընդունելու մասով եւ հորդորում եմ նաեւ մամուլի քարտուղարին հետայսու իմ հայտարարություններին արձագանքելիս չօգտագործել «մանիպուլյատիվ» «էժանագին» բառերը, հակառակ դեպքում հաջորդ անգամ կստանա շատ կոշտ պատասխան»,- գրել է նա և հրապարակել փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Առուշանյանին կալանավորելու միջնորդության որոշումը կայացրել է քննիչ Խորեն Մեջլումյանը, երբ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, հանդիսացել է Արման Մանուչարյանը։ Ի պատասխան ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտարարել էր, որ Մեջլումյանն է ղեկավարը քննչական խմբի, որի մասին տեղյակ են նաև պաշտպանները։