Հասարակություն
Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը. Առողջապահության նախարարը կգործուղվի Հունաստան
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ու նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը հուլիսի 21-23-ը Հունաստան կգործուղվեն։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
Նրանք Աթենք են գործուղվում բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Անահիտ Ավանեսյանի և Արմեն Մելքոնյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին ու ԱԳՆ–ին։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
ՀՐԱՏԱՊ. Այսօր Ադրբեջանիցիները կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում. ունենք 3 վիրավոր. ՊՆ
Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բրազիլիայում շնաձուկը պատառոտել է ծովում կարիքները հոգացող հարբած տղամարդուն
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0