Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 162–ով և դարձել 227111: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3315 մարդ (+54), կատարվել է 1257724 թեստավորում (+4700), առողջացել են վարակվածներից 218022–ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 2 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4558 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել. այն 1110 է։