Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Առուշանյանի պաշտպան Արման Մելքոնյանը։

Արդեն հայտնել ենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

 

«Կալանավորված անձ, տարեց կին, որը սկզբից հերքել է ամբողջովին, որ Առուշանյանն ընդհանրապես որևէ բան է ասել, հետագայում` օրեր անց, հարցաքննել են, մի ցուցմունքում աել է. «Այո՛, Առուշանյանն ասել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկեք»։

Մելքոնյանի տեղեկություններով` Ավետյանի մի փեսան մի իրավապահ համակարգից է, մյուսը` դատախազ։

 

«Բայց այստեղ դատարանի խնդիրն է, որ ես ցավում եմ։ Քննիչի գրածից մի բան չի եղել, որ մենք թողենք քարը քարի վրա, և դատարանը գլխով համաձայնության նշան էր անում։ Բա էս ի՞նչ թատրոն է։ Բա միանգամից կցեք ՀՔԾ–ին, պրծնենք, էլի»,– ասաց նա։

Դատարանի որոշումը պաշտպանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարան, քանի որ իր խոսքով, Վերաքննիչից մի քիչ հույսեր ունի։

Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով ((քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։