
Աստղային սկանդալ. Իրինա Շեյքը մերժել է Քանյե Ուեսթին

Մոդել Իրինա Շեյքը Քանյե Ուեսթին համակրում է միայն «որպես ընկեր», գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ 35-ամյա մոդելը մերժել է, ռեփ կատարողի` Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում իրեն ուղեկցելու առաջարկը՝ չցանկանալով «յուղ լցնել կրակի վրա»։
Page Six-ի աղբյուրն ասել է, որ Իրինա Շեյքը համակրում է Քանյե Ուեսթին որպես ընկեր, սակայն չի ցանկանում հարաբերություններ կառուցել նրա հետ։
«Նա չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե իրենք հանդիպում են, իսկ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում նրա հետ ներկայանալը հենց դա կնշանակեր», - ասել է աղբյուրը և հավելել, որ դեռևս անցյալ ամիս էին լուրեր շրջանառվում այն մասին, որ նրանք հանդիպում են։ Աղբյուրը հավելել է, որ հակառակ նրան, որ Իրինա Շեյքն անցյալ ամիս Քանյե Ուեսթի 44-րդ տարեդարձին նրա հետ էր Փարիզում, դա ռոմանտիկ ճանապարհորդություն չէր։
«Նա նրա տարեդարձին գնացել էր որպես ընկեր և այնտեղ 50 այլ մարդ է եղել» , - նշել է աղբյուրը՝ շեշտելով, որ գեղեցկուհին այս պահին ոչ ոքի հետ անձնական հարաբերություններ հաստատել չի ցանկանում և միայնակ ուրախ է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթին իր ծննդյան տարեդարձի օրը նկատել են ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ Ֆրանսիայի Պրովանս շրջանում զբոսնելիս։
Հիշեցնենք, որ Շեյքը 2015-ից հանդիպել է հայտնի դերասան Բրեդլի Կուպերի հետ․ զույգը, որն ունի դուստր, բաժանվել է 2019-ին, իսկ Քիմ Քարդաշյանը Ուեսթի հետ ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել ամիսներ առաջ․ զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Փսալմը։