Հասարակություն

Մոսկվայում միգրանտների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Adrine Nidelyan 384 դիտում
Մոսկվայում միգրանտների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայի հարավ-արևելքում միգրանտների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մետրոյի «Կուզմինկի» կայարանի մոտակայքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: 

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ի գիշերը Զելենոդոլսկի փողոցում։ Ըստ տեղեկությունների՝ ծեծկռտուքին մասնակցել է 50-200 մարդ։ 

Մասնակիցները դուրս են եկել փողոց և խոչընդոտներ ստեղծել ավտոմեքենաների և հետիոտների համար: 

Ոստիկանության և Ռոսգվարդիայի աշխատակիցները միջոցներ են ձեռնարկել հասարակական կարգի խախտում թույլ չտալու համար: 

Ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսին տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժիններ։ 

Իսկ բժշկական ծառայությունից հայտնել են, որ ծեծկռտուքի հետևանքով մի քանի մարդ է տուժել, ոմանք դանակի հարվածներ են ստացել և հոսպիտալացվել: 

Ենթադրվում է, որ ծեծկռտուքը եղել է Ուզբեկստանից և Ղրղզստանից մեկնած աշխատանքային միգրանտների միջև «անձնական հակակրանքի հողի վրա»։ 

Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ մասնակիցների թվում նաև Տաջիկստանի քաղաքացիներ են եղել։ 

Միջադեպի ճշգրիտ պատճառը պարզվում է։ 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից