
Խիստ զարմացած եմ. Արման Աբովյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորների հնարավոր պաշտոններ ստանալու լուրերի մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը շատերի մոտ էր տարակուսանք հարուցել, քանի որ քանիցս ԲՀԿ ղեկավարը խոսել էր որևէ համագործակցության հնարավորության և հեռանկարների բացառման մասին։ ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել նաև, այն մասին, որ այդ հանդիպումից հետո հնարավոր է, որ որոշ ԲՀԿ-ականներ պաշտոններ ստանան ։ Մասնավորապես քննարկվում է Արման Աբովյանին, Շաքե Իսայանին և Վահե Էնֆիաջյանին տարբեր գերատեսչություններում փոխնախարարների պաշտոններում նշանակաման մասին։
Լրատվամիջոցի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ասաց, որ հանդիպման մասին մանրամասներ չի կարող հայտնել, շատ պարզ պատճառով՝ տեղյակ չէ, սակայն կարծում է, որ ամեն ինչ տեսանյութում կար։ Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն իշխող քաղաքական ուժի հետ բացառում էր համագործակցությունը, արդյոք այդ հանդիպումից հետո հնարավոր համագործակցության եզրեր են ի հայտ եկե՞լ են՝ նա պատասխանեց, որ չի ցանկանում ենթադրություններ անել։ «Կարող եմ ասել, որ մեր գնահատականներում որևէ էական փոփոխություն չի եղել իշխանության գործողությունների թե տրամաբանության, թե առհասարակ գործողությունների մասին»։ Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե ինքը, Շաքե Իսայանը և Վահե Էնֆիաջյանը հնարավոր է, որ որոշ պաշտոններ ստանան՝ նա պատասխանեց, որ առաջին անգամ է նման տեղեկությունների մասին լսում. «Խիստ զարմացած եմ»։