Հունաստանում 24 ժամում 58 անտառային հրդեհ է գրանցվել

Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում 58 անտառային հրդեհ է գրանցվել երկրում, գրում է Greek City Times թերթը։

Հրդեհները մարելու համար ընդհանուր առմամբ գործի է դրվել 321 հրշեջ մեքենա, 6 ուղղաթիռ և 3 ինքնաթիռ՝ հրշեջ ծառայության 708 աշխատակիցների և կամավորների մասնակցությամբ։

Հրդեհների մեծ մասը մարվել է․ դրանց ծագման պատճառները հետաքննվում են: