Կարող ենք ասել, որ 2019-ին կունենանք առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ. Խաչատրյան
Մենք շատ լավ ենք սկսել 2020 թվականը, որովհետեւ այն կառուցված է 2019 թվականի շատ լավ հիմքի վրա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Արդեն հրապարակումներ եղել են, որ 11 ամիսների արդյունքներով մենք ունենք 7,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Քիչ կարեւոր չէ, որ հատկապես առաջատար աճ ունի արդյունաբերությունը՝ 9.3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով, ներքին առեւտրաշրջանառությունը՝ 9.2 տոկոս, շինարարությունը 4.5 տոկոս, իսկ արտահանումն աճել է 9 տոկոսով: Սա նշանակում է, որ արդեն կարող ենք ասել, որ 2019-ին կունենանք առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ, որը շատ կարեւոր ձեռքբերում է»,- ասաց Խաչատրյանը:
Նա անդրադարձավ նաեւ զբաղվածության խնդրին՝ նշելով. «Զբաղվածությունն ըստ պաշտոնական թվերի ունի 40 հազարով աճ: Ըստ ոլորտների դա բաժանվում է հետեւյալ կերպ. «5300-ը վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, 12 400-ը՝ մեծածախ եւ մանրա, ծախ առեւտրին: 4300 աշխատատեղեր ավելացել են կացության եւ հանրային սննդի ոլորտում, 2300-ը՝ կապի եւ տեղեկատվության, 2100-ը՝ ՏՏ ոլորտում եւ 2700-ը՝ այլ ծառայություններում»:
Նախարարը հիշեցրեց, որ «Moody’s» եւ «Fitch» հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշները Հայաստանի վերաբերյալ մեկ աստիճանով բարձր էին նախորդ գնահատման համեմատությամբ:
«Սա նշանակում է, որ ներդրողի կողմից Հայաստանը գնահատվում է ավելի բարենպաստ եւ ավելի քիչ ռիսկային, որ Հայաստանը միջազգային ներդրողի տեսանկյունից ավելի նպաստավոր է դարձել, ավելի հուսալի պայմաններ է խոստանում»,- ասաց նա:
Խաչատրյանը նշեց, որ ՄԱԿ-ի կառույցներից մեկի կողմից Հայաստանում ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույց է պատրաստել. «Զեկույցն արձանագրում էր, որ Հայաստանում ներդրումային միջավայրն ընդհանուր առմամբ բարենպաստ է: Օտարեկրյա ներդրումների վերաբերյալ օրենսդրությունը համահունչ է միջազգային պրակտիկային, որ հայաստանում կան մի քանի ոլորտներ, որոնք խոստանում են ներդրումային շատ բարենպաստ միջավայր: Դրանք են ՏՏ ոլորտը, զբոսաշրջությունը եւ թեթեւ արդյունաբերությունը: Սա կողմնորոշիչ է միջազգային ներդրողների համար»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...