Սուրեն Պապիկյանը մարզպետներին հրահանգել է ուժեղացնել քաղաքական դիրքերը. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ օրերս ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել փակ քննարկում, որտեղ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հրահանգավորել է իրենց մարզերում ուժեղացնել քաղաքական դիրքերը՝ համայնքապետներին առավելագույնս ենթարկելով իրենց:
Պապիկյանն ասել է, որ սա կոնկրետ վարչապետի հանձնարարականն է, որպեսզի ՔՊ թիմը տարածքներում լինի գերակտիվ ու գերկենտրոնացված: Ըստ այդմ, մարզպետներին հանձնարարվել է, որ հատկապես այն համայնքներում, որտեղ մայիս-հունիս ամիսներին ՏԻՄ ընտրություններ են սպասվում, լինեն առավել ուշադիր և անձամբ զբաղվեն քարոզարշավով:
Մարզպետներն իրենց մարզերում պետք է օրինակ վերցնեն Փաշինյանից և իրենց անմիջական ներկայությամբ ու ելույթներով աջակցեն «լյուբիմչիկ» թեկնածուներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: