Քաղաքականություն
Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը
Gohar Vardanyan
Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում:
«ՀԱՊԿ-ը արդեն տևական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Այս իրավիճակը նպաստավոր չէ կազմակերպության համար և պետք է հնարավորինս արագ կարգավորվի», - հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակը: Վերջինս միաժամանակ հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ անդամները պաշտպանել են Բելառուսի թեկնածուի նշանակումը: Այս մասին փոխանցում է «Sputnik Բելառուսը»:
Արտգործնախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ պետությունների ղեկավարները աջակցել են Զասի թեկնածությանը:
Միևնույն ժամանակ, բելառուսական կողմն ակնկալում է, որ մոտ ապագայում Երևանը կհրապարակի հանդիպման ժամկետը:
ԱԳՆ-ից ենթադրում են, որ բոլոր երկրները շահագրգռված են այդ հարցի լուծմամբ, և «տեխնիկական պահը» չի ազդի ՀԱՊԿ-ի, նաև մասնակից երկրների երկկողմ հարաբերությունների վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Gohar Vardanyan
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
Gohar Vardanyan