Օրվա լրահոս

Մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլև զորք է բերվել նաև Արցախից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաև այս վարկածը ստուգի՝ ընդհուպ մինչև հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց: Այդ անձանց շարքում շրջանառվում է նաև Արցախի հանրապետության ՊՆ փոխնախարար Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու անունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություններ ստանալ Կարապետյանից, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել հարցերին, ասելով, որ որևէ բան չի մեկնաբանում: Ի դեպ, հատկանշական է, որ օրերս Արցախ էր մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը հանդիպել է նաև նախագահ Բակո Սահակյանի հետ: Եվ օրաթերթի աղբյուրները հակված են կարծելու, որ այդ գործուղման նպա¬տակներից մեկն էլ ղարաբաղցի պաշտոնյաներին ՀՔԾ հրավիրելու գործընթացն առանց խնդիրների կազմա¬կերպելն է, որպեսզի ՊԲ հրամանատարները չհամառեն ու ներկայանան նախաքննական մարմին,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերջին նորություններ