Օրվա լրահոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար և Գրիգորի Հայրապետովին մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության ակունքներում կանգնած անձանցից է և հույս հայտնել, որ նրա նշանակմամբ ծառայությունը նոր շունչ, էներգիա և տրամադրություն կստանա:

Վերջին նորություններ