Ես արձակուրդում եմ, բայց ինձ այդպես են ասել, որ սեպտեմբերի 1-ին նոր դպրոցը կբացեն. Շահինյան

Տավուշի մարզի Կիրանց գյուղում կառուցվող նոր դպրոցը շահագործման է հանձնվելու սեպտեմբերի 1-ին։ «Փաստինֆո»-ին այդ մասին հայտնել է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը՝ նշելով, որ ներկայումս ինքն արձակուրդում է, բայց իրեն ասել են, որ նոր դպրոցը բացվելու է սեպտեմբերի 1-ին։


Նշենք, որ նոր դպրոցը գտնվում է Ադրբեջանի հետ նոր գծված սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում եւ, այսպես կոչված, անվտանգության պատով փորձել են երեխաների տեսադաշտից փակել թշնամու տեղաշարժը։


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այսօր հերթական շրջայցն է կատարել Կիրանցում։


Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Կիրանցի բնակիչների տրամադրությունները հակասական են. մի մասն այս պահին հակված չէ երեխաներին ուղարկել Ադրբեջանի հետ սահմանի վրա գտնվող նորակառույց դպրոց, մյուս մասն ասում է, որ կուղարկի։

Քաղաքականություն

Պատահարներ