ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի և ԼՂ-ում իրավիճակի մասին

 Ռուսական կողմը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ 

 

Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` մշտական կապ է պահվում Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարության, Ռուսաստանի ԱԳՆ-ի և երկու կողմերի միջև։

 

«Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը», - նշել է նա:

Քաղաքականություն