ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այժմ մենք բոլորս տուն կգնանք». ով է եղել զինկոմիսարիատի ղեկավարի վրա կրակողը
Ուստ-Իլիմսկում քաղաքի զինկոմիսարիատի ղեկավար Ալեքսանդր Էլիսեևի վրա կրակողը ձերբակալվել է։ Պարզվել է, որ այդ քայլին դիմել է տեղի 25-ամյա բնակիչ Ռուսլան Զինինը։ Լուրը հայտնում է Baza-ն։
Հաղորդվում է, որ Ուստ-Իլիմսկի զինվորական կոմիսարի վրա կրակ բացելուց առաջ Զինինը ասել է. «Այժմ մենք բոլորս տուն կգնանք»։
Նշվում է, որ 25-ամյա Զինինը պետք է մոբիլիզացվեր այսօր։
Տուժած Էլիսեևն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն ատրճանակից կրակել է Ուստ-Իլիմսկի զինկոմիսարիատի ղեկավար Ալեքսանդր Էլիսեևի աշխատավայրում։ Ականատեսների վկայությամբ՝ իրավախախտը մտել է շենք, ասել՝ «ոչ ոք չի կռվի» և կրակել է սղոցված որսորդական հրացանից։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու և զենքի ապօրինի շրջանառության փաստով, հայտնել են տարածաշրջանի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունից: Նշվել է նաև, որ զոնքը, որից երիտասարդը կրակել է, իրեն չի պատկանել: