ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդիկ փորձում են հնարավորինս արագ հեռանալ․ կիլոմետրանոց խցանումներ՝ Ռուսաստանի հետ սահմաններին

Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի և Ղազախստանի սահմաններում իրավիճակն այժմ այսպիսին է՝ կիլոմետրանոց խցանումներ, մարդիկ փորձում են հնարավորինս արագ հեռանալ։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները և կից  ներկայացնում տեսանյութ գոյացած հսկայական հերթերից։ 

 

Նշենք, որ նման իրավիճակ ստեղծված է  նաև Ռուսաստան-Վրաստան սահմանին, որի մասին բազմիցս գրել ենք։ 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

 

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:

«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», - ասել է Պուտինը:

Քաղաքականություն

Պատահարներ