ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանում պետական հեղաշրջման մասին լուրեր են շրջանառվում․ ի՞նչ իրավիճակ է երկրում

Պեկինում սեպտեմբերի 24-ին իրավիճակը հանգիստ է, Չինաստանի մայրաքաղաքի բնակիչները զբոսնում են զբոսայգիներում և գնումներ կատարում, անվտանգության միջոցների ուժեղացում չկա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  ՌԻԱ Նովոստին:

 

Ավելի վաղ միջազգային մամուլում հայտնվել էին չհաստատված տեղեկություններ Չինաստանում հնարավոր պետական հեղաշրջման եւ իշխանությունը զինվորականներին փոխանցելու մասին։

 

Չինաստանի մայրաքաղաքի բնակիչներն ակտիվորեն պատրաստվում են «Ոսկե շաբաթին»՝ երկար յոթօրյա հանգստյան օրերին` ՉԺՀ-ի հիմնադրման 73-ամյակի կապակցությամբ, որը կնշվի հոկտեմբերի 1-ին։ Երկրի գլխավոր հրապարակում՝ Տյանանմենում, արդեն տեղադրվել է «Ծաղիկների և մրգերի զամբյուղ» ավանդական ծաղկային կոմպոզիցիան, որն ամեն տարի գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

Քաղաքականություն