
Սոթքում ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով 30 տուն է ավերվել․ կան վիրավորներ

Մոտ 40 րոպե առաջ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի ռմբակոծության հետեւանքով մեծ թվով տներ են ավերվել։ Այս մասին 24News-ին ասել է նախկին Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Ավետյանը նշել է, որ մոտ 3 տասնյակ տուն է վնասվել․ «Վիրավորներ կան, բայց զոհեր չկան»։