ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները կորուստներ կրելով վերադառնում ելման դիրքեր

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է ադրբեջանական զինուժի դիրքային առաջխաղացման փորձը։

«Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ