ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնաթիը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Learjet ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել Սան Դիեգո ծովածոց ընկած ափամերձ հատվածում: Զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ միջադեպը տեղի է ունեցել վատ տեսանելիության և ակտիվ քամիների պատճառով։ Նախնական տվյալներով՝ Learjet-ը պատկանում է «Ագրեսոր» էսկադրիլիային։
Learjet-ը ռեակտիվ վարչական ինքնաթիռ է: Արտադրվում է երկու տեսակի՝ բիզնես դասի և որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-21A ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Զորավարժությունների ժամանակ հակառակորդի դերը խաղում է «Ագրեսոր» էսկադրիլիան։