ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Բրիտանիան սկսել է 10-օրյա հրաժեշտը Եղիսաբեթ II-ին
Մեծ Բրիտանիան սկսել է 10-օրյա հրաժեշտը Եղիսաբեթ II-ին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նշվում է, որ հրաժեշտի արարողության շրջանակում թագավորական ընտանիքի կայքում թողարկվել է ցավակցական գիրք: Ամբողջ երկրում կեսօրից հետո 1 ժամվա ընթացքում եկեղեցիների զանգերը կղողանջեն: Բացի դա, ️Համայնքների պալատը կհանդիպի 12.00-ին (Երևանի ժամանակով 15.00-ին), որ խորհրդարանականները հարգանքի տուրք մատուցեն թագուհու հիշատակին, հանդիպումը կտևի տասը ժամ։ Իսկ թագուհու մարմնով դագաղը մեկ օր կգտնվի Էդինբուրգի (Շոտլանդիա) Սուրբ Էգիդիուսի տաճարում, որ մարդիկ հրաժեշտ տան նրան։
Նշենք, որ աշխարհի առաջնորդները շարունակում են ցավակցություն հայտնել. Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Կառլ III-ին, ԱՄՆ նախագահ Բայդենը բրիտանական դեսպանատան սգո գրքում գրառում է թողել: Մի շարք երկրներ նույնպես սուգ են հայտարարել Բրիտանիայից հետո, այդ թվում՝ Բրազիլիան, Բելիզը և Սենտ Վինսենթն ու Գրենադինները։
Թագուհու մահից հետո մեծ թվով բրիտանացիներ ծաղիկներ են խոնարհել Բուքինգհեմյան պալատի դարպասների դիմաց՝ ի հիշատակ թագուհու: Նրանք հավաքվել են պալատի դարպասների մոտ, անհրաժեշտություն է առաջացել ցանկապատներ տեղադրելու: Հաղորդվում է, որ գիշերն էլ շատերը վանկարկել են «Կեցցե թագավորը»: