ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Չինաստանում երկրաշարժի ժամանակ դաստիարակները փրկում երեխաներին
Սեպտեմբերի 5-ին Չինաստանի հարավ-արևելքում ուժեղ ցնցումներ են սկսվել։ Լրատվամիջոցները, ահա, այսօր կադրեր են հրապարակել տեղի մանկապարտեզներից մեկից, որտեղ երևում է, թե երկրաշարժի ժամանակ ինչպես են արագ կողմնորոշվում դաստիարակները։
Այդ պահին մանկապարտեզում հանգիստ ժամ էր։ Բոլոր մեծահասակները, կարծես հրամանով, վեր են թռնում իրենց տեղերից և սկսում են տարհանել երեխաներին: Դաստիարակներից ոչ ոք չի տուժել, նրանց համակարգված գործողությունների շնորհիվ երեխաները նույնպես չեն տուժել։