ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չարլզ III-ը որդուն՝ Ուիլիամին, հռչակեց Ուելսի արքայազն. նոր միապետի առաջին ուղերձը

Թագավոր Կառլ III-ը հանդես է եկել իր առաջին ուղերձով և որդուն՝ Ուիլիամին, հռչակել Ուելսի արքայազն:
 

Նա նաև ասել է, որ թագուհի Եղիսաբեթ II-ը խոստացել է իր կյանքը նվիրել «իր ժողովրդին ծառայելուն». «Դա ավելին էր, քան խոստում. դա խորը անձնական պարտավորություն էր, որը սահմանեց նրա ողջ կյանքը: Նա զոհերի գնաց հանուն պարտքի: Նրա նվիրումն ու նվիրվածությունը երբեք չեն տատանվել փոփոխության և առաջընթացի, ուրախության և տոնակատարության, վշտի և կորստի ժամանակ:

Երբ թագուհին գահ բարձրացավ, Բրիտանիան և աշխարհը դեռ հաղթահարում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարությունները և հետևանքները և դեռ ապրում էին հին օրերի ավանդույթներով»:

Քաղաքականություն

Պատահարներ