ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինն ու Շոյգուն ժպիտով են լսել «Վոստոկ-2022» զորավարժությունների զեկույցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժպիտով են լսել պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի զեկույցը «Վոստոկ-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ փոխանցելով «Զվեզդա» հեռուստաալիքի հրապարակված տեսանյութից։
Կադրերում երևում է, թե ինչպես է նախագահը և պաշտպանության նախարարը ափամերձ պոլիգոնի դիտակետում ժպտալով արձագանքում պաշտպանության փոխնախարար Եվկուրովի՝ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցին։