ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ինքնաթիռը ժամանեց Վլադիվոստոկ․ սպասվում է հանդիպում Պուտինի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է Վլադիվոստոկ՝ մասնակցելու WEF-2022-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: