
Պեսկովը պատմել է, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում թարգմանական սխալներին

Կրեմլը վատ է վերաբերվում ոչ ճշգրիտ ձևակերպումներին, որը լինում է սխալ թարգմանությունների հետևանքով։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի խոսքերը, թե իր խոսքերը սխալ են թարգմանվել։
«Մենք վատ ենք վերաբերվում նման թարգմանություններին, և վատ ենք վերաբերվում այն ոչ ճշգրիտ ձևակերպմանը, որ թույլ են տալիս նման սխալ թարգմանությունները», - ասել է նա լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն ասել էր, որ Բորելը Ռուսաստանը չի անվանել «ֆաշիստական պետություն և ֆաշիստական ռեժիմ», դա թարգմանական սխալ է։