ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսկ ձմեռը մեծ կլինի. «Գազպրոմի» նոր տեսանյութը դուր չի եկել եվրոպացիներին

«Գազպրոմը» տեսանյութ է հրապարակել «Իսկ ձմեռը մեծ կլինի» սաունդթրեքով։ Ինչպես նկատում են ռուսական թելեգրամյան ալիքները՝ եվրոպացիներին այն դուր չի եկել:


Հիշեցնենք, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամ առաջացավ այն բանից հետո, երբ ի պատասխան փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողության, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանվեցին: 

 

Հայտնել էինք, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը սեպտեմբերի 1-ից դադարեցրել է բնական գազի մատակարարումները ֆրանսիական Engie էներգետիկ կոնցեռնին։ Երեքշաբթի՝ օգոստոսի 30-ի երեկոյան, «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ն չէր ստացել հուլիսին գործող պայմանագրերով ֆրանսիական կողմին մատակարարված հումքի ամբողջական վճարումները, պարզաբանել են ռուսական ընկերությունից։

 

«Գազպրոմի» որոշումն ուժի մեջ կմնա «մինչև մատակարարվող գազի համար միջոցների ստացումն ամբողջությամբ», նշել էին ռուսական կողմը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 20-ին Եվրահանձնաժողովն առաջարկել է նոր օրենսդրական փաստաթուղթ, ինչպես նաեւ գազի պահանջարկը նվազեցնելու եվրոպական ծրագիր։

Քաղաքականություն

Պատահարներ