ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա մեր պատերազմը չէ». Չեխիայում 70 հազար մարդ թանկացումների դեմ բողոքի էր դուրս եկել

 Շաբաթ երեկոյան Պրահայի կենտրոնում մեկնարկած հակակառավարական ցույցերն ավարտվել են, որին, ոստիկանության տվյալներով, մոտ 70 հազար մարդ է մասնակցել, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը։

 

Հանրահավաքի մասնակիցները կառավարությանը մեկ ամիս ժամանակ են տվել գնաճի, էներգառեսուրսների, ապրանքների և ծառայությունների գների կտրուկ թանկացման հետ կապված խնդիրները լուծելու համար, այլապես «ճնշման գործողություններ» կհայտարարվեն։

«Եռագույն» քաղաքական շարժման առաջնորդ Զուզանա Մայերովան կարծում է, որ երկրի վարչապետ Պետր Ֆիալայի քաղաքականությունը կարող է լինել բրյուսելամետ, գուցե ուկրաինամետ, բայց ոչ չեխամետ։ Նա պահանջել է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային՝ ասելով, որ «սա մեր պատերազմը չէ»։

Քաղաքականություն

Պատահարներ